Ռուսաստանում թունավորվել է շուրջ 50 երեխա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնության Սվերդլովսկի մարզի Նեվյանսկ քաղաքում շուրջ 50 երեխա սննդային թունավորման ախտանշաններով տեղափոխվել է հիվանդանոց։ Նրանցից երկուսի առողջական վիճակը գնահատվում է ծանր։”Սննդային թունավորման նշաններով քաղաքային հիվանդանոց է տեղափոխվել 30 երեխա։ Եվս 17-ը տեղափոխվել են Եկատերինբուրգի բուժհաստատություներ։ Նրանցից երկուսի վիճակը ծանր է”,-տեղեկացրել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչը։Թունավորման պատճառներն առայժմ անհայտ են։




Լրահոս