Անձնակազմի մարտական պատրաստության աստիճանն ամրապնդելու, մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները զարգացնելու նպատակով ապրիլի 21-ին 3-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրետանային ստորաբաժանումների զիծառայողների հետ անցկացվել են գործնական պարապմունքներ։
Ստուգվել են հրետանային ստորաբաժանումների գործողությունների ներդաշնակումը, զինծառայողների դաշտային վարժվածության մակարդակը, հրամկազմի` կրակի կառավարման հմտությունները։