
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Մխիթար Զաքարյանին ձերբակալել են խուլիգանություն կազմակերպելու քրեական գործի շրջանակներում:
Այս պահին իրավապահները պատրաստվում են նրան կալանավորելու համար միջնորդություն ներկայացնել դատարան:
Այսպիսով 72 ժամ Մխիթար Զաքարյանը կմնա ձերբակալված, որից հետո նախաքննական մարմինը միջնորդություն կներկայացնի դատարան՝ նրան 2 ամսով կալանավորելու համար: Արդյունքում դատարանը որոշում կկայացնի նրան կալանավորել, թե ոչ: Հետեւենք զարգացումներին:
Ք. Մ.