
Քիչ առաջ ArmLur.am—ին հայտնի դարձավ, որ Մեղրիում ու Ագարակում վարչապետի դեմ բողոքի ակցիաների գործով Քննչական կոմիտեն այսօր մեղադրանք է առաջադրել Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանին։ Նա որպես մեղադրյալ ներգրավվել է խուլիգանության հոդվածով։
Մեղրի համայնքի ղեկավարը դեռ ձերբակալված է։ Այսպիսով 72 ժամ Մխիթար Զաքարյանը կմնա ձերբակալված, որից հետո նախաքննական մարմինը միջնորդություն կներկայացնի դատարան՝ նրան 2 ամսով կալանավորելու համար: Արդյունքում դատարանը որոշում կկայացնի նրան կալանավորել, թե ոչ:
Հիշեցնենք, որ Մխիթար Զաքարյանին երեկ են ձերբակալել։