
Ապրիլի 25-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լիտվայի արտգործնախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը: Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Ապրիլի 26-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարների հանդիպումը: Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԺ նախագահի հետ:
Արա Այվազյանի և Գաբրիելյուս Լանդսբերգիսի հանդիպումը տեղի կունենա ապրիլի 26-ին ժ. 11:15-ին, որին կհետևի ՀՀ ԱԳ նախարարի և Լիտվայի ԱԳ նախարարի համատեղ մամուլի ասուլիսը՝ ժ. 12:40-ին: