
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի էներգետիկ հարցերով հանձնաժողովի նիստում տապալվել է ադրբեջանական պատվիրակության հերթական նախաձեռնություն-առաջարկը, որը նպատակ է ունեցել առաջ քաշել հայկական ատոմակայանի փակման հարցը:
ՀՀ ազգային ժողովում ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամների ասուլիսում այս մասին հայտնեց պատվիրակության անդամ Արման Եղոյանը:
«Էներգետիկ հարցերով հանձնաժողովի նիստում ադրբեջանցիները, ավանդույթի համաձայն, բարձրացրեցին խորհրդային ատոմակայանների հարցը՝ բնականաբար, նկատի ունենալով Հայկական ատոմակայանը: Բայց, ինչպես նախորդ բոլոր դեպքերում, իրենց առաջարկությունները՝ դիտարկելու ատոմակայանները, դրանց անվտանգության հարցերին ավելի աչալուրջ լինել, ընդհուպ փակել, բնականաբար, տապալվեցին այդ հանձնաժողովի նիստում»,- ասաց Եղոյանը: