«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 27-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:30-ը, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Մաքենիս գյուղի Վարդենիսյան փողոցի գազասպառողների գազամատակարարումը:
Իսկ պլանային վերակառուցման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 27-ին՝ ժամը 10:00-ից մինչև ապրիլի 28-ը ժամը 22:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի և Նուբարաշեն թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, «Ավտոգազ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի գազամատակարարումը:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է նաև, որ գործող ցանցին գազատարի ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 27-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի, Շահումյան և Գայի փողոցների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, «Թամրազյան և թոռներ», «Վ.Ղալումյան», «Մանարս» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը:
Նշված հասցեներից զատ՝ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 26-ին՝ ժամը 11:00-ից մինչև ժամը 15:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Վանաձոր» ՔԿՀ-ի գազամատակարարումը: