ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գյուղացիները սպանախը տալիս են կովերին. սահմանամերձ Մարգարայում դժգոհ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանցի գյուղատնտեսները եթե նախկինում պայքարում էին թուրքական ծագում ունեցող լոլիկի, վարունգի դեմ, ապա հիմա այն իրանականն է: Չնայած գյուղացիների խոսքերով այսօր էլ տեղական շուկայում հեշտությամբ հնարավոր կլինի գտնել թուրքական ծագման լոլիկ: Նշենք, որ մի քանի անհատներ մեծ քանակությամբ վարունգ ու լոլիկ ներկրում են Իրանի Իսլամական Հանրապետությունից եւ ավելի էժան գնով իրացնում ներքին շուկայում:

Բայց Արմավիրի մարզի Մարգարա գյուղում խնդիրը միայն լոլիկն ու վարունգը չէ: Կանաչին է հողում մնացել, չեն կարողանում իրացնել. կամ քաղում են եւ տալիս կովերին կամ էլ վաճառում են, ստիպված՝ 20 դրամով: Սահմանամերձ Մարգարա գյուղի բնակիչները դժգոհում են՝ սպանախը 30 դրամով վաճառում են շուկայում, հետո երեւանյան սուպերմարկետներում այն տեսնում են 200 դրամով: Կանաչու հարցը դեռ չլուծած, հիմա էլ մտածում են, թե ինչպես են կարտոֆիլի իրացման հարցը լուծելու: Գյուղացիների մեծ մասը նախընտրում են իրենց կանաչեղենը քաղել եւ թափել կամ էլ տալ անասուններին, քան 20-30 դրամով վաճառել:

Կանաչին մի կողմ, գյուղի բնակիչները բողոքում են նաեւ կաթի մթերման ցածր գնից: ArmLur.am-ի հետ զրույցում մարգարացի Մարիամ տատն է դժգոհում, ապա հարցնում է՝ թե ինչպես է ստացվում, որ մեկ լիտր կաթը վերամշակողներն իրենից 100 դրամով են գնում, իսկ խանութներում մածունը 500 դրամով են վաճառում:

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան

Սահմանամերձ Մարգարայից՝ հատուկ ArmLur.am-ի համար




Լրահոս