ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներից մեկի` Արամ Հովսեփյանի նկատմամբ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, օրերս կարգապահական վարույթ է հարուցվել: Միջնորդությունն արվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի կողմից: Բայց ուշագրավն այն է, որ միջնորդությունը ՀՀ արդարադատության խորհրդի կողմից դրական գնահատականի է արժանացել: Հայտնի է, որ խորհրդի նախագահ Արման Մկրտումյանը որեւէ պաշտոնյայի չի թույլատրում «մուտք գործել» դատական համակարգ` այն համարելով իր տիրույթը: Այս առումով տեղի ունեցածն իսկապես հետաքրքիր է:




Լրահոս