
Հայաստանի Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան գյուղում հիմնվել է 27 հա թզի, արքայանարինջի և ընկույզի այգի: Այս մասին տեղեկացնում է Տավուշի մարզպետարանը: Այգին հիմնվել է Չորաթան գյուղի՝ հայ-ադրբեջանական սահմանին կից ոռոգելի դարձած դաշտերում:
Ծրագիրն իրականացվել է Տավուշի մարզպետարանի նախաձեռնությամբ՝ ՀՕՖ կազմակերպության և մասնավոր ներդրողների աջակցությամբ: