
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արամ Սուքիասյանը նշանակվել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ։
«Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով և 25-րդ հոդվածի 22-րդ մասով՝
Արամ Սուքիասյանին նշանակել Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ»,- ասված է որոշման մեջ։
Հիշեցնենք, որ Արամ Սուքիասյանը նախկինում զբաղեցրել է Երեւանի փոխքաղաքապետի պաշտոնը: