
Զորքերի մարտունակությունն ամրապնդելու, օպերատիվ օղակի կառավարման և տարբեր իրավիճակներում արագ
կողմնորոշման ունակությունները զարգացնելու նպատակով ապրիլի 27-ին 2-րդ զորամիավորումում մեկնարկել են
հրամանատարաշտաբային զորավարժություններ:
Զորավարժությունների շրջանակում անցկացվել են ստորաբաժանումների կրակի կառավարման մարզումներ՝
օպերատիվ-մարտավարական դրվագների խաղարկմամբ, ճշգրտվել են հաստիքային և աջակցող ուժերի ու միջոցների
փոխգործակցության կազմակերպման հարցեր: