ԵՐԿԻՄԱՍՏ ՎԻՃԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազատության հրապարակի մերձակա սրճարանների սեփականատերերից մեկը, ինչպես հայտնի է,  Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն  է: Եւ քանի որ բացի ոստիկաններից ու քաղաքացիական հագուստներով օպերատիվ աշխատակիցներից` «Ջազվե» սրճարան էին հաճախում նաեւ շուրջօրյա հանրահավաքի մասնակիցները, փեսան որոշեց, որ իր սրճարանը գիշերային ժամերին ընդդիմության համար հարմարավետ պայմաններ այլեւս չպետք է ստեղծի: Թե չէ անհարմար բան էր ստացվում. Սերժ Սարգսյանի փեսան ապահովում էր հանրահավաքի մասնակիցների բնական կարիքները հոգալու հարցերը: Հավանաբար դա է պատճառը, որ քաղաքական որոշմամբ արմատախիլ արվեց այդ երկիմաստ վիճակը` փակելով զուգարանները:




Լրահոս