
Ապրիլի 28-ին մեկնարկած հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում 2-րդ զորամիավորումում անցկացվել է մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժություն:
Զինծառայողները ցուցաբերել են բարձր պատրաստվածություն, ռազմական տեխնիկայի կիրառմամբ, ներդաշնակ գործողություններով, ոչնչացրել պայմանական հակառակորդի հրամանատարական կետերն ու կրակակետերը:
Ամփոփելով զորավարժության արդյունքները, զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա. Հարությունյանը խրախուսել է առավել աչքի ընկած զինծառայողներին։