ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Մարտունի քաղաքում

Երեկ Մարտունի քաղաքում բախվել են Մարտունու բնակիչ, 26-ամյա Ա. Հ.-ի վարած Mercedes մակնիշի եւ Ձորագյուղ գյուղի բնակիչ, 18-ամյա Ս. Հ.-ի վարած Nissan  մակնիշի ավտոմեքենաները։

Բախումից հետո Nissan-ը բախվել է ճամփեզրին կայանված ԹԸի 2121 մակնիշի, իսկ Ա. Հ-ի վարած Mercedes-ն էլ բախվել է ճամփեզրին կայանված BMW մակնիշի ավտոմեքենաներին։

 Լուսանկարը՝ shamshyan.com-ի

ԱՎԱՆԴՆԵՐ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե որ ավանդները չեն երաշխավորվում:

Լարիսա Հունանյան (52 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնենք, որ չի երաշխավորվում այն ավանդը, որը՝

ա) պատկանում է տվյալ բանկի ղեկավարին եւ (կամ) նրա ընտանիքի անդամներին,

բ) պատկանում է տվյալ բանկում նշանակալից մասնակցություն ունեցող անձին եւ (կամ) նրա ընտանիքի անդամներին,

գ) որի սեփականատերը (համասեփականատերը) հրաժարվել է իր մասի նկատմամբ սեփականության իրավունքից,

դ) օրենքով եւ իրավական այլ ակտերով սահմանված կարգով ճանաչվել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոց, քանի դեռ դրա սեփականատերը հակառակը չի ապացուցել,

ե) տվյալ բանկում ներդրվել է բանկային ավանդի ներդրման պահին տվյալ բանկի կողմից հրապարակային պայմանագիր կնքելու առաջարկով նախատեսված նմանատիպ բանկային ավանդների տոկոսադրույքը առնվազն 1,5 անգամ գերազանցող տոկոսադրույքով:

Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հատուցումն իրականացվում է միայն հայկական դրամով: Արտարժութային ավանդների դրամական համարժեքությունը որոշվում է հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված արժութային շուկաներում ձեւավորված միջին փոխարժեքով:

Լրահոս