Չինաստանում ուժեղ քամին թռիչքուղում կայանված ինքնաթիռը շեղել է տեղակայման վայրից, գրում է տեղական Red Star թերթը:
Դեպքը տեղի է ունեցել Նանտուն շրջանի օդանավակայանում, տուժածներ չկան։
Ինքնաթիռը պատկանում է չինական Donghai Airlines ավիաընկերությանը: Փոխադրողի ներկայացուցիչները հայտնել են, որ ինքնաթիռը լիովին սպասարկման ենթակա է:
Նախորդ գիշեր փոթորկի հետ ամպրոպը հարվածել է Ցզիանսու նահանգի Նանտուն քաղաքին: Որոշ շրջաններում կարկուտ է տեղացել մեկից երեք սանտիմետր տրամագծով, և քամու արագությունը վայրկյանում հասել է 45,4 մետրի: 11 մարդ դարձել է բնական աղետի զոհ: