Աշխարհահռչակ ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան ոչ համապատասխան բժշկական օգնություն և խնամք է ստացել և նախքան մահանալը երկար ժամանակ թողնվել է բախտի քմահաճույքին: Նման եզրահանգում է արել բժիշկ փորձագետների խումբը: Այս մասին տեղեկացնում է France24-ը:
Հանրահայտ ֆուտբոլիստի բժշկական եզրակացության 70 էջանոց փաստաթղթում ասվում է, որ նոյեմբերի 25-ին 60 տարեկանում նա սրտի կաթված էր ստացել, և սկսել էր մահանալ անկողնում մահացած հայտնաբերվելուց 12 ժամ առաջ:
Մարադոնան մահացել էր գլխուղեղի թրոմբի վիրահատությունից շաբաթներ անց:
Արգենտինայի դատախազությունը 20 փորձագետների խումբ էր հրավիրել՝ մահվան պատճառները քննելու և հավանական անփութությունը պարզելու համար: