Աշխարհը կորցրեց լեգենդի․ մենք միասին ֆուտբոլ կխաղանք երկնքում․ Պելե

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր սրտի կաթվածից մահացել է արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան: Ֆուտբոլիստ Պելեն անդրադարձել է լեգենդար ֆուտբոլիստի մահվանը և գրել․

«Ես կորցրի հարազատ ընկերոջ, իսկ աշխարհը` լեգենդի: Դեռ շատ բան կա ասելու, բայց առայժմ Աստված թող ուժ տա նրա ընտանիքի անդամներին: Հուսով եմ, մի օր մենք միասին ֆուտբոլ կխաղանք երկնքում»։

Նշենք, որ Արգենտինայի կառավարությունը երկրում եռօրյա սուգ է հայտարարել աշխարհահռչակ ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի մահվան կապակցությամբ։




Լրահոս