Այսօր խոշոր հրդեհ և պայթյուններ են տեղի ունեցել Իրանի Կում քաղաքում գտնվող քիմիական գործարանում:
Տեղեկությունը հայտնել է նահանգի հրշեջ ծառայության ներկայացուցիչ Համիդ Քուրեյմիին, փոխանցում է Fars գործակալությունը:
Հրդեհն ուղեկցվել է մի քանի ուժգին պայթյուններով և արագորեն տարածվել, դեպքի վայր են ժամանել 20 մարտական հաշվարկ և 150 հրշեջներ: Քիմիական գործարանի պահեստներում առկա նյութերի մի մասը տարհանվել է:
«Մոլդա ընկերության քիմիական գործարանի արդյունաբերական գոտում հզոր հրդեհ է բռնկվել տեղական ժամանակով 06:02-ին (Երևանի ժամանակով 05:32-ին)»: Մարման աշխատանքների ժամանակ 2 հրշեջ մեքենա վնասվել է կրակից, իսկ երկու հրշեջներ լուրջ վնասվածքներ են ստացել»,-հայտնել է Քուրեյմին՝ հավելելով, որ հրդեհը մարվել է, այն չի հասցրել տարածվի այլ պահեստների վրա, այլապես արդյունաբերական գոտում ավելի մեծ հրդեհ կգրանցվեր: