Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 493 նոր դեպք, մահացել է 13 մարդ. թեստերի թիվն անցավ 1 մլն-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում մայիսի 5-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 493 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 217900 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1000909 վերջին մեկ օրում` 3954 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 11134 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 28-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 201559 անձ` վերջին մեկ օրում 452 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 13 քաղաքացի, մահացածների թիվը 4178 է:




Լրահոս