
Մայիսի 5-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում նորակոչիկ զինծառայողների հետ անցկացվել են տեսական ու գործնական պարապմունքներ:
Պարապմունքները միտված էին հաստիքային զենքի տիրապետման հմտությունների և կրակի վարման արդյունավետության բարձրացմանը, մարտավարական բարդ պայմաններում զինծառայողների գործողությունների կատարելագործմանը:
Հատուկ վարժասարքի կիրառմամբ զինծառայողները կատարել են կրակային պատրաստության տարբեր վարժություններ: