Զինծառայողների ֆունկցիոնալ պարտականությունների իմացությունը և մասնագիտական գիտելիքները զարգացնելու նպատակով մայիսի 5-ին 5-րդ զորամիավորումը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի։
Անձնակազմը զբաղեցրել է նախորոշված շրջանները, ծավալվել է զորամիավորման կառավարման կետը, բացազատվել են կապի հանգույցներ, ռազմական տեխնիկան բերվել է մարտական վիճակի: