ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է զորամասեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 7-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային
այցով եղել է հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերում:

Զորամասերի հրամանատարները զեկուցել են կատարված աշխատանքների, անձնակազմի մարտական, ֆիզիկական
և բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի, ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների վերաբերյալ:

ԶՈւ գլխավոր շտաբի պետը շրջել է զորամասերում, հետևել պլանավորված միջոցառումների կատարման,
սպառազինության և ռազմական տեխնիկայի պահպանման ու սպասարկման ամենօրյա աշխատանքների ընթացքին:

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ցուցումներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների
հրամանատարներին մարտական պատրաստության պարապմունքների արդյունավետության բարձրացման և ռազմական տեխնիկայի պահպանման ու շահագործման հետագա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ:




Լրահոս