ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ապրում ենք Սիլիկյան թաղամասում եւ ամեն օր օգտվում ենք 46 համարի երթուղային տաքսուց: Բողոքներ չունենք, այն շատ լավ է աշխատում, բայց ունենք մի խնդրանք: Հնարավո՞ր է վերջնակետը մի փոքր երկարացնել, որ այն հասնի մինչեւ Սիլիկյան թաղամաս: Մի քանի  բարեխիղճ վարորդներ կան, որոնք մեր խնդրանքով  հասնում են Սիլիկյան թաղամաս, մի մասն էլ պատճառաբանում է, թե գազ չկա, ու չի քշում: Սիլիկյան թաղամասի մի խումբ բնակիչներՊԱՏԱՍԽԱՆ. Սիլիկյան թաղամասի տրանսպորտային սպասարկումը ներկայումս իրականացվում է ներքաղաքային ավտոբուսային հ. 30 եւ միկրոավտոբուսային հ. 27, հ. 116 երթուղիներով, որոնց միջոցով ապահովվում է կապը մայրաքաղաքի կենտրոնի, ուսանողական եւ մի շարք այլ թաղամասերի հետ: Թաղամասի տրանսպորտային սպասարկումը բավարար է, ու եւս մեկ միկրոավտոբուսային երթուղու` մինչեւ Սիլիկյան թաղամաս երկարացման անհրաժեշտություն չկա:Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հարցից երեւում է, որ բնակիչների համար նախընտրելին 46 երթուղայինն է: Պարզ է նաեւ, որ Սիլիկյան թաղամասի նշված երթուղիների մասին լավ գիտեն, սակայն ինչ-ինչ պատճառներով դրանցից չեն օգտվում: Մյուս կողմից էլ գաղտնիք չէ, որ երթուղիներն ու դրանց գծերը վաղուց են բաշխված, ու փոփոխությունը հաստատ մյուս գծատերերի սրտով չի լինի:




Լրահոս