ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները չեն կարողանում ստանալ իրենց պատվիրած բեռները. ինչ իրավիճակ է Արևմտյան մաքսատանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարյուրավոր քաղաքացիներ հայտնվել են անհարմար դրության մեջ: Պատճառը՝ Արեւմտյան մաքսատունն է: ArmLur.am-ը չի դադարում դժգոհություններ ստանալ այս մաքսատան գործելաոճի հետ կապված: Այս անգամ ArmLur.am-ին է դիմել ՀՀ քաղաքացի Աշոտ Մովսիսյանը, որն ավելի քան մեկ շաբաթ է, ինչ չի կարողանում անձնական օգտագործման համար պատվիրած բեռը մաքսազերծել:

Քաղաքացին ստիպված դիմել է լրատվամիջոցի օգնությանը: Արեւմտյան մաքսատունը քաղաքացուն արդեն մի քանի օր է, ինչ տանում-բերում է՝ պատճառաբանելով, որ ծրագիրը չի աշխատում:
Բայց մյուս կողմից մաքսատան երկար հերթերի մեջ սպասում են մարդիկ, որոնք քաղցկեղի դեմ կիրառվող դեղորայք են պատվիրել եւ չեն կարողանում ստանալ:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս