
Մայիսի 10-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են մարտավարական-մասնագիտական վարժանքներ և հրաձգության մարզումներ՝ արգելքների հաղթահարումով։
Կազմակերպվել և իրականացվել են պայմանական հակառակորդի կրակակետերի ոչնչացման գործողություններ, ցուցադրվել վարժություններ մարտավարական բարդ պայմաններում կրակի տարբեր տեսակների կիրառմամբ։