
Մայիսի 10-ին 1-ին զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ:
Բացազատված ուսումնական կետերում զինծառայողներին ուսուցանվել է սպառազինության և ռազմական տեխնիկայի, զենք-զինամթերքի շահագործման և կիրառման, ինչպես նաև առաջին բուժօգնության կազմակերպման կարգը, ծառայողական անվտանգ միջավայրի ապահովման կարևորությունն ու առանձնահատկությունները: