Հայաստանում այս տարվա հունվար-մարտին ավտոմեքենաների առեւտրի ծավալը կազմել է 17 մլրդ 855 մլն 300 դրամ: ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այն 25.4 տոկոսով պակասել է: Այս թվերից պարզ է դառնում, որ Հայաստանում ավտոմեքենա չի վաճառում։ Ինչի հետեւանքով անելանելի դրության մեջ են հայտնվել մեծ քանակությամբ ավտոմեքենա ներկրած քաղաքացիները․ նրանք ավելի քան մեկ տարի է, ինչ չեն կարողանում իրենց ներկրած ավտոմեքենաները վաճառել։ Իսկ մինչ այդ Հայաստանի ավտոշուկայից օգտվում էին ղազախները, ռուսները, իսկ հիմա նրանք չկան։
Տեղեկացնենք, որ ղազախական կառավարությունը լուրջ խնդիրներ էր ստեղծել ավտոմեքենաներ վաճառող հայաստանցիների համար․ հայերն իրավունք չունեին Ղազախստանին մեքենաներ վաճառել ԵՏՄ մուտք գործելուց հետո՝ անցումային ժամանակահատվածում, դրանք պետք է օգտագործվեին միայն Հայաստանում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիների կողմից:
Ըստ երեւույթին, ոչ միայն ղազախները, այլեւ՝ մերոնք սա պարզապես չէին իմացել մեքենան վաճառելիս կամ գնելիս: Բացի այս, Հայաստանում այս տարվա հունվար-մարտին պակասել է նաեւ առեւտրի շրջանառությունը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պակասել է 5.6 տոկոսով:
ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա հունվար-մարտին մանրածախ առեւտրի շրջանառությունը եւս նվազել է՝ կազմելով 8.6 տոկոս: Իսկ, ահա մեծածախ առեւտրի շրջանառությունն այս տարվա 3 ամիսներին պակասել է 1.2 տոկոսով: Այս ցուցանիշները սպասելի էին, քանի որ Հայաստանում վերջին մի քանի ամիսներին լարված է. Կորոնավիրուսն ու 44 օրյա պատերազմը չէին կարող չազդել առեւտրի եւ բիզնեսի վրա։
Ս․Հ․