ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մաս 4․ Ինչ մեքենաներ ունեն ՔՊ-ականները հեղափոխությունից առաջ և հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը, շարունակելով ուսումնասիրել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ունեցվածքը, այս անգամ ներկայացնում է հաջորդ հնգյակը: Ինչ մեքենաներ էին վարում ՔՊ-ականները հեղափոխությունից առաջ և հետո:

Սերգեյ Բագրատյանը, ով եղել է Վայոց Ձորի մարզպետ, իսկ 2017 թվականից ունի պատգամավորական մանդատ՝ սկզբում որպես Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր, այժմ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր: Այդ ընթացքում 2017 թվականին ներկայացրած հայտարարագրում նշել է որպես սեփական տրանսպորտային միջոց՝ մեկ 2007 թվականի արտադրության PORSCHE CAYENNE ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2014 թվականին: Նշված մեքենան Բագրատյանը 2021 թվականին նվիրատվությամբ փոխանցել է կնոջը՝ Նաիրա Հակոբյանին:
Սերգեյ Բագրատյանը այժմ շահագործում է սեփականության իրավունքով իրեն չպատկանող TOYOTA  մակնիշի մեքենա:

ՔՊ-ական Դավիթ Դանիելյանը 2021 թվականին ձեռք է բերել 2012 թվականի արտադրության KIA մակնիշի մեքենա, սակայն հեղափոխությունից առաջ վարում էր 2008 թվականի արտադրության SUZUKI մակնիշի մեքենա: Հավելենք նաև, որ Դավիթ Դանիելյանը 2015 թվականին ավարտել է Երեւանի գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիան, իսկ նույն համալսարանի մագիստրատուրան ավարտել է 2022 թվականին:

ՔՊ-ական Արմեն Խաչատրյանը հայտարարագրել է մեկ մեքենա՝ 1986 թվականի արտադրության VAZ մակնիշի: Արմեն Խաչատրյանը ոստիկանական կարիերայի և պատգամավորական մանդատին զուգահեռ այլ մեքենա ձեռք չի բերել, սակայն որդին մեկ տարվա ընթացքում մեքենաներ է գնել և վաճառել:
Տարեսկզբին որդին՝ Էդուարդ Խաչատրյանը, հայտարարագրել է 2 մեքենա՝ 2019 թվականին ձեռք բերված 2015 թվականի արտադրության TOYOTA, իսկ 2021 թվականին ձեռք է բերել 2011 թվականի NISSAN մակնիշի մեքենաներ:
Տարվա ընթացքում ձեռք է բերել 2002 թվականի արտադրության VOLKSWAGEN մակնիշի մեքենա, ապա այդ մեքենան և NISSAN-ը վաճառել է համապատասխանաբար 500 և 3 մլն 500 հազար դրամով: Տարեվերջին ունեցել է միայն մեկ մեքենա TOYOTA մակնիշի:

ՔՊ-ական Վաղարշակ Հակոբյանը հեղափոխությունից առաջ  վարել է TOYOTA CAMRY մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2018 թվական: Այս ընթացքում այլ մեքենա ձեռք չի բերել, փոխարենը տուն է գնել: Իսկ հեղափոխությունից հետո՝ ՔՊ-ականների կողմից ձեռք բերված տների մասին «Ժողովուրդ» օրաթերթն առանձին շարք ունի:

Մանրամասները՝ տեսանյութում։

Էմմա Միքայելյան




Լրահոս