
Զինծառայողների մասնագիտական հմտությունների և մարտական պատրաստության զարգացման նպատակով մայիսի 11-ին 5-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են մարտավարական գործնական պարապմունքներ:
Ներկայացվել են պայմանական հակառակորդի հարձակման հավանական ուղղությունները, գնահատվել է մարտավարական իրադրությունը, ցուցումներ են տրվել առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ: