ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արա Աբրահամյանն այցելել է Ռուստամ Գասպարյանի շիրիմին և բնակիչների խնդրանքով ելույթ ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 11-ին Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն այցելել է Արմավիրի մարզի Ջանֆիդա համայնք՝ հարգանքի տուրք մատուցելու իր մտերիմ բարեկամ, Արցախյան երկրորդ պատերզմում զոհված, Արցախի հերոս, «Սեւ հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանի եւ նրա որդուն:

Այնուհետեւ Արա Աբրահամյանը ծաղիկներ խոնարհեց Արմավիր քաղաքի զոհվածների հուշարձանին: Հետաքրքիր է, որ քաղաքում Արա Աբրահամյանին հանդիպած արմավիրցիները հանդիպում խնդրեցին նրա հետ, քանի որ մի քանի հարցեր ունեին:

Արդեն հանդիպման ժամանակ Արա Աբրահամյանին հարց ուղղեց նաեւ ArmLur.am-ի թղթակիցը, սակայն բնակիչների հարցերն ավելի անձնական էին եւ ներկայացրեցին իրենց խնդիրները: Արա Աբրահամյանի Արմավիր մարզն ավարտվեց հենց քաղաքացիների հետ շփումով:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս