Վաղ առավոտից Երևանում երթևեկությունը կաթվածահար է. մոտ 250 վարորդ այսօր բողոքի ակցիա են անցկացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր առավոտյան աշխատանքի շտապող քաղաքացիները հայտնվել էին ծանր դրության առջև: Կանգառներում նրանք իմացան, որ գրեթե ավտոբուս չկա: ArmLur.am-ը ահազանգերի հետքերով պարզեց, որ այսօր մոտ  250 ավտոբուս աշխատանքի դուրս չի եկել եւ բողոքի ակցիա են իրականացրել: Ավտոբուսներից մեկի վարորդը ArmLur.am-ի հետ զրույցում պատմեց, որ իրենց վրա օրական պլան է դրված, որը հազիվ են կարողանում վճարել եւ դրան գումարած էլ այսօր խնդրի առջև են կանգնել, քանի որ վառելիք չեն ստացել եւ արդեն մի քանի օր է՝ այդ վիճակն է:

Ավտոբուսների եւ երթուղայինների վարորդները բողոքի ակցիա են իրականացնում. նրանք բողոքում են, որ իրենց վառելիք չեն տրամադրում, որ դուրս գան աշխատանքի: Նշենք, որ ամենաշատն այս խնդիրն առկա էր Նոր Նորք վարչական շրջանում, սակայն խնդիրն առկա է եղել նաեւ մյուս համայնքներում: Իսկ ահա Երեւանի քաղաքապետարանից պարզաբանում  են, որ խնդիրներ են առաջացել «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի վառելիքի մատակարարի հետ, որոնք քաղաքապետարանը հնարավորինս արագ փորձում է լուծել:




Լրահոս