Համացանցում քիչ առաջ լուրեր տարածվեցին, որ Սյունիքի մարզում լարված իրավիճակ է տիրում: Տեղեկությունների համաձայն, մարտեր են ընթանում Իշխանասար համայնքում, որտեղ հակառակորդը նաև առաջխաղացում ունի: ArmLur.am-ը տևական ժամանակ է փորձում է այս տեղեկությունը ճշտել տարբեր աղբյուրներից: Պաշտպանության նախարարությունից մեր զանգերին չեն պատասխանում, Սյունիքի մարզպետարանից ասացին, թե առաջիկայում մարզպետը հայտարարությամբ հանդես կգա:
Սակայն մեզ հաջողվեց զրուցել Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի հետ, որը մանրամասներ էր հայտնել տեղի ունեցած միջադեպից: Զրուցել ենք նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի հետ, որն ասաց թե կրակոց չկա: Իսկ ահա նույն խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանն էլ բացատրեց իրավիճակը եւ ասաց, որ Սյունիքի մարզպետը շտապում է Սև լճերի հատված:
Մանրամասները՝ տեսանյութում
Ս.Գ.