ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կրակոց չկա, վիրավոր չկա. «Իմ քայլ»-ի սյունեցի պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համացանցում քիչ առաջ լուրեր տարածվեցին, որ Սյունիքի մարզում լարված իրավիճակ է տիրում: Տեղեկությունների համաձայն, մարտեր են ընթանում Իշխանասար համայնքում, որտեղ հակառակորդը նաև առաջխաղացում ունի: ArmLur.am-ը տևական ժամանակ է փորձում է այս տեղեկությունը ճշտել տարբեր աղբյուրներից: Պաշտպանության նախարարությունից մեր զանգերին չեն պատասխանում, Սյունիքի մարզպետարանից ասացին, թե առաջիկայում մարզպետը հայտարարությամբ հանդես կգա:

Սակայն մեզ հաջողվեց զրուցել Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի հետ, որը մանրամասներ էր հայտնել տեղի ունեցած միջադեպից: Զրուցել ենք նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի հետ, որն ասաց թե կրակոց չկա:

Հավելենք, որ Գորիսին փոխքաղաքապետ Իրինա Յոլյանն էլ հայտնում է, որ «Իշխանասարի հատվածում թշնամին պետական սահմանը անցել է և ևս երեկ կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր ու հարյուրներով շարված են։ Այս պահին բանակցում են»։

Մանրամասները՝ տեսանյութում

Սոնա Գրիգորյան




Լրահոս