
Մայիսի 12-ին 5-րդ զորամիավորումը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի. ծավալվել են կառավարման կետեր, բացազատվել կապի շարժական հանգույցներ, ռազմական տեխնիկան բերվել է մարտական վիճակի:
Զորամիավորման վարչակազմը և ենթակա ստորաբաժանումների անձնակազմը հանդերձավորվել է, ստացել զենք- զինամթերք և մեկնել նախորոշված շրջաններ։ Զորամիավորման հրամանատար, գնդապետ Ս․ Գրիգորյանը ստուգել է զինծառայողների մարտական պատրաստականության աստիճանն ու ֆունկցիոնալ պարտականությունների իմացությունը։