ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը փորձում է պահպանել իր իշխանությունը. ցավոտ հետևանքներ կլինեն. Զատուլին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը ArmLur.am-ի հետ զրույցում Հայաստանում, մասնավորապես՝ Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերում տեղի ունեցած դեպքերը կապում է Հայաստանի ներկայիս իշխանության հետ:

Հիշեցնենք՝ ՊՆ պաշտոնական հաղորդագրության համաձայն, «Մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում»:

«Ինչպես հայտնի է, հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ են լինելու եւ քաղաքական ուժերը ըստ էության արդեն պայքար են սկսել: Ընդհանուր առմամբ, կարեւոր ընտրություններ են լինելու եւ պետք է այս ամենից հետո հասկանան՝ ում կողմից են իրենք: Ներկա իշխանությունները եւ վարչապետի պաշտոնականար Նիկոլ Փաշինյանը փորձում է այս ընտրություններով պահպանել իր իշխանությունն ու ապահովել լեգիտիմությունը: Բայց ինձ թվում է եւ չեմ փորձում թաքցնել, որ այդ պարագայում առկա ձախողումներին կավելանա բարդագույն հետընտրական իրավիճակ: Եթե իշխանության մնա այս թիմը, ապա դա շատ վատ կլինի Հայաստանի համար», – ArmLur.am-ի հետ զրույցումնշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս