Ադրբեջանցիները դեռ ՀՀ տարածքում են. հայկական կողմը բանակցությունների ժամանակ կոշտ պահանջ է ներկայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահի դրությամբ ադրբեջանական զինված ուժերը շարունակում են մնալ ՀՀ սուվերեն տարածքում՝ Սյունիքի, Վարդենիսի, Սիսիանի ուղղություններում։

ՀՀ Պաշտպանության նախարարությունից տեղեկացրեցին, որ երեկ ուշ երեկոյան տեղի ունեցած բանակցությունների ժամանակ հայկական կողմը Ադրբեջանից պահանջել է դուրս բերել զորքերը հայկակական տարածքից, պնդելով, որ անգամ մեկ մետր չեն զիջելու, պետք է վերադառնան ելման դիրքեր։

Նախարարությունից հայտնեցին նաև, որ հայկական կողմը կոշտ ձևով է պահանջ է ներկայացրել ադրբեջանական կողմից բանակցություններին մասնակցող զինվորականներին։

«Այս պահին այնտեղ են, բայց իրենց շատ կոշտ հայտնվել է հայկական կողմի դիրքորոշումը՝ տարածքները մերն են ու դա չի քննարկվում և որ հայկական կողմը որևէ մետր տարածք չի թողնելու իրենց և իրենք պարտավոր են հետ վերադառնալ իրենց ելման դիրքեր»,- հայտնեցին նախարարությունից։




Լրահոս