
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այսօր ժամը 18:00-ին ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք ՝ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները ԱԺ անկախ պատգամավորների հետ ստորագրահավաք են իրականացնում ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու կապակցությամբ՝ հրատապ քննարկելու
Հայաստանի Հանրապետության Սյունիքի և մյուս մարզերի սահմանամերձ տարածքներում տիրող իրավիճակը: