Հայաստանի ուղեւորափոխադրումների ծավալները նվազել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հայաստանի ուղեւորափոխադրումների ծավալները բավականին նվազել են։ Մասնագետների պնդմամբ, դրանք արտացոլում են երկրի ժողովրդագրական վիճակը:

ArmLur.am-ը պաշտոնական աղբյուրից տեղեկացավ, որ այս տարվա հունվար-մարտ ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ուղեւորափոխադրումները 39.1 տոկոսով նվազել են: Երկաթուղով ուղեւորափոխադրումները նվազել են 18.6 տոկոսով, ավտոմոբիլայինը` 43.5 տոկոսով: Տեղեկացնենք, որ ավտոմոբիլային տրանսպորտի մեջ են մտնում նաեւ տաքսիները, որոնց ուղեւորափոխադրումների ծավալը նվազել է 41.2 տոկոսով: Ի դեպ, ուղևորափոխադրումների ծավալների նվազման պատճառներից մեկն էլ Հայաստանում ավտոպարկի զգալի մեծացումն է։ Մարդիկ ունեն սեփական տրանսպորտային միջոցը և այդ պատճառով չեն օգտվում հանրային տրանսպորտից։

Պարզվում է՝ անկում արձանագրվել է նաեւ էլեկտրատրանսպորտով ուղեւորափոխադրումների դեպքում. այս ոլորտում ուղևորափոխադրումների ծավալները նվազել են՝ 6 տոկոսով: Խոսքը Երեւանի մետրոյի մասին է:

Ս.Հ.




Լրահոս