ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անկում ուղևորափոխադրումների ոլորտում․ տաքսիներից սկսել են քիչ օգտվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ընդհանուր ուղեւորափոխադրումների ոլորտում նվազման միտումը շարունակվում է: ArmLur.am-ը տեղեկացավ, որ դրանք նվազել են 15.4 տոկոսով: Մեզ հայտնի դարձավ, որ ինքնաթիռով ուղեւորափոխադրումների ծավալը անցած տարվա համեմատ ավելացել է՝ 15.8 տոկոսով: Անկում արձանագրվել է նաեւ երկաթուղով ուղեւորափոխադրումների ոլորտում. ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների` երկաթուղով ուղեւորափոխադրումները նվազել են 4.9 տոկոսով, իսկ ավտոմոբիլային ուղեւորափոխադրումները՝ 22.1 տոկոսով:

Ի դեպ, ավտոմոբիլային տրանսպորտի մեջ են մտնում նաեւ տաքսիները, որոնց ուղեւորափոխադրումների ընդհանուր ծավալը նվազել է 27.8 տոկոսով: Ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորափոխադրումների ծավալների անկման պատճառը թերեւս մեկն է` ուղեւորների նվազումը: Այլ կերպ ասած՝ արտագաղթը չի կարող իրեն զգացնել չտալ: Բնական է, որ նրանց բացակայությունը պետք է ազդի ուղեւորափոխադրումների ծավալների վրա: Մեկ ուշագրավ տվյալ եւս՝ էլէկտրատրանսպորտով ուղեւորափոխադրումներն, անցած տարվա համեմատ, աճել են 29.5 տոկոսով: Էլեկտրատրանսպորտ ասելով տվյալ դեպքում խոսքը Երեւանի մետրոյի մասին է:

Ս.Հ.




Լրահոս