ՏԵՍԱՆՅՈՒԹ. TotoGaming-ը մեկ տարի կհովանավորի մարզիկ Միհրան Հարությունյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունահռոմեական ոճի ըմբիշ, ներկայումս խառը մենամարտերում հանդես եկող Միհրան Հարությունյանը մայիսի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց իր վերջին շրջանի գործունեության հետ կապված TotoGaming-ի հովանավորչական նախաձառենությունը: Ի դեպ, տեղեկացնենք, որ այս տարվա ապրիլից TotoGaming-ը հանդիսանում է Միհրան Հարությունյանի պաշտոնական հովանավորը:
«Իմ` TotoGaming-ի հետ համագործակցությունը բավականին խոստումնալից է առաջին հերթին ինձ համար, խոստանում եմ, դուք տեսնելու եք բազմաթիվ լավ նախագծեր մենք ունենք շատ դրական եւ լավ մտքեր Հայաստանում սպորտի զարգացման համար: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի սպորտը մեր երկրում եւ մեր ազգի համար դառնա նորաձեւ: Ինձ համար մեծ պատիվ է աշխատել այսպիսի թիմի հետ, ազնվությամբ մեծ հպարտությամբ կներկայացնեմ «TotoGaming» ընկերությունը: Սա ինձ համար ոչ միայն համագործակցություն է, այլ աշխատանք է ընտանիքի հետ, դրա համար նայեք թե մենք ինչ ենք ստեղծելու»,- հայտարարեց Միհրան Հարությունյանը: TotoGaming-ը մեկ տարի տևողությամբ կհովանավորի Միհրանի մարզական գործունեությունը։ Գաղափարը մեկն է՝ աջակցել հայ մարզիկներին եւ խթանել սպորտի ու առողջ ապրելակերպի տարածումը մեր հասրակությունում։ Ավելին, Միհրանի հետ միասին TotoGaming-ը մտադիր է իրականացնել մի շարք սոցիալական նախագծեր եւ միջոցառումներ:

Իսկ ահա TotoGaming ընկերության մարքեթինգի տնօրեն Թերեզա Թոքմաջյանի խոսքով, նախագծերը վերաբերվելու են ոչ միայն սպորտին. «Միհրանի օգնությամբ խոսելու ենք սպորտում գենդերային անհավասարության մասին: Այսինքն կարեւորում ենք այն փաստը, որ սպորտը բոլորի համար է եւ Միհրանն իր փորձով կիսվելու է մեր հետեւորդների, մեր հանդիսատեսի հետ իր մտքերով կապված այս թեմայի հետ: Պատկերացումները, որ մենք ունենք միասնական սպորտի զարգացմանն ուղղված համընկնում են: Վստահ եմ, որ այս մեկ տարվա ընթացքում ցնցելու ենք սպորտի նկատմամբ բոլորի պատկերացումները Հայաստանում»:

Թոքմաջյանի խոսքերով, սիրված մարզիկի հովանավորչությունը TotoGaming-ի կողմից դեռ երկար կտեւի: Տեղեկացնենք նաև, որ տարվա մեջ հանդիպումներ են կազմակերպվելու, որտեղ սիրված մարզիկը կիսվելու է իր փորձով եւ պատմելու է իր անցած ճանապարհի մասին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս