
4-րդ զորամիավորման զորավարժարաններից մեկում մայիսի 18-ին անցկացվել են մեքենավարման գործնական պարապմունքներ:
Ստուգվել է անձնակազմի պատրաստության մակարդակը, զինծառայողները կատարելագործել են մարտական մեքենաների վարման մասնագիտական կարողությունները, տեղանքի բարդ պայմաններում առաջադրված խնդիրների կատարման հմտությունները։