
4-րդ զորամիավորման հրաձգարաններում մայիսի 18-ին և 19-ին անցկացվել են կրակային պատրաստության պարապմունքներ։
Զինծառայողները կատարել են կրակային դիրքերի փոփոխումով և նռնակների նետումով տարբեր վարժություններ, կատարելագործել հաստիքային զենքերից կրակի վարման և մարտավարական բարդ պայմաններում առաջադրված խնդիրների կատարման հմտությունները։