
Զինծառայողների գործնական հմտությունների զարգացման և սպայակազմի ղեկավարման ունակությունների կատարելագործման նպատակով մայիսի 19-ին 3-րդ զորամիավորման զորամասերից մեկի անձնակազմն անցկացրել է ցուցադրական վաշտային մարտավարական զորավարժություն։
Կիրառվել են մարտավարական հնարքներ, մշակվել հակառակորդի նախահարձակ գործողությունների կանխման և հակազդման գործողություններ: Հմուտ և ներդաշնակ գործողություններով զինծառայողները ոչնչացրել են պայմանական հակառակորդի հրամանատարական կետերն ու կրակակետերը, դիպուկ կրակային խոցումներով և գրագետ մարտավարությամբ կատարել առաջադրված խնդիրը: