![](https://armlur.am/wp-content/uploads/2021/05/1052849.jpg)
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի միջև կայացել է հեռախոսազրույց մայիսի 19-ի երեկոյան:
ՌԴ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի առաջադրանքների կատարումը, ինչպես նաև այլ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: