
Ժամը 13:00-ին Եվրախորհրդարանում կմեկնարկի Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցով բանաձևի նախագծի շուրջ քննարկումները: Դրանից հետո տեղի կունենա քվեարկություն։
Նախագիծը կազմվել է Եվրախորհրդարանի հինգ խմբակցությունների՝ այդ թվում ամենամեծ քաղաքական ուժի՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության մասնակցությամբ:
Բանաձևով հեղինակներն Ադրբեջանի կառավարությանը հորդորում են ներկայացնել գերության մեջ գտնվող բոլոր անձանց ամբողջական ցուցակները, տեղեկություններ տրամադրել նրանց գտնվելու վայրի, առողջության մասին: Անդրադարձ կա նաեւ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող գործընթացներին: