Այս պահին Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի: Բողոքի ակցիայի ժամանակ Կառավարության մոտ լրագրողներին հարցազրույց է տվել բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը: Վերջինս հայտնեց, որ 1 ամիս է, ինչ ընտանիքի հետ Հայաստանում է:
Բռնցքամարտիկը ասաց, որ ինքն այստեղով ուղղակի անցնում էր, և լրագրողները մոտեցան նրան:
«Ես իմ ազգին ցանկանում եմ խաղաղություն: Ես սպորտսմեն եմ, քաղաքական հարցերին ես չեմ կարող պատասխանել: Քաղաքական ուժերը թող այնպես անեն, որ զինվորի մազը չծռվի»:
Անդրադառնալով 44-օրյա պատերազմի պարտությանը՝ Արթուր Աբրահամը նշեց, որ ինչպես իր մարզիչն է ասում, պարտվողը պետք է ավելի ուժեղ հետ գա:
«Լինում են դեպքեր, երբ կյանքում պարտվում ես, բայց պետք է փորձես ավելի ուժեղացած հետ գաս»: Իմ ցանկությունն այն է, որ ինչ մերն է, մնա մեզ»: