ՖՈՏՈ․ Վեճը եղել է երաժիշտների հետ․ Արթուր Աբրահամի մասնակցությամբ միջադեպի բացառիկ մանրամասները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամը նախօրեին զավակների հետ Հյուսիսային պողոտայում զբոսնելիս փողոցում գործունեություն ծավալող երաժիշտներին առաջարկել է առավոտից երեկո չմիացնել բարձրախոսները, քանի որ Հյուսիսային պողոտան բնակելի թաղամաս է, այդ ձայները խանգարում են բնակիչներին, հատկապես մանկահասակ երեխաների քունն է խաթարվում: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց Արթուր Աբրահամի մամուլի խոսնակ Սիրան Գրիգորյանը:

«Արթուրը հստակ բացատրել է այդ երաժիշտներին, որ իրենց միացրած բարձր երգ-երաժշտության պատճառով ոչ միայն երեխաների քունն է խաթարվել, այլև բնակիչները չեն կարողանում հանգիստ նստել իրենց տներում կամ դուրս գալ պատշգամբ: Այսքանը: Որևէ լուրջ միջադեպ տեղի չի ունեցել»,- եզրափակեց մարզիկի մամուլի խոսնակը:

Հիշեցնենք, որ նախօրեին տեսանյութ էր տարածվել համացանցում, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամի մասնակցությամբ։ Հյուսիսային պողոտայում արված կադրերում բռնցքամարտիկը վիճաբանում էր քաղաքացու հետ, հայհոյում։

Մարիամ Ղազարյան




Լրահոս