Գյուղացիները կառուցել են հինգաստղանի հյուրանոց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինաստանի արեւելյան Խուասի գյուղում բացվել է հինգաստղանի հյուրանոց, որի շինարարության վրա ծախսված է 470 մլն դոլար` գումարի մեծ մասը տրամադրել են գյուղի բնակիչները: 328 մետր բարձրությամբ Longxi International հյուրանոցը աշխարհի ամենաբարձր շենքերի ցուցակում զբաղեցնում է 15-րդ տեղը: Հյուրանոցի շինարարությունը սկսվել է 2007 -ին: Շուրջ 200 կամավորներ դրա շինարարության մեջ ներդրել են 10 մլն յուան: Շենքում կա ավելի քան 800 համար, այն կարող է տեղավորել շուրջ 2000 մարդու: Հյուրանոցը ունի նաեւ ցուցասրահ, ռեստորան, տանիքին` լողավազան եւ այգիներ: Հյուրասրահում կանգնեցված է մեկ տոննա ոսկուց պատրաստված ցուլ, որի վրա ծախսվել է 300 մլն յուան: Գյուղի իշխանությունների կարծիքով` հյուրանոցի շնորհիվ կթուլանա փոքր տարածքի պատճառով առաջացած ճնշումը գյուղի բնակիչների վրա, այն կնպաստի նրանց կենսամակարդակի բարձրացմանը:




Լրահոս