
Մայիսի 21-ի գիշերը ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի և մարզերը սպասարկող 2-րդ սպայական գումարտակի ծառայողները Երևանում իրականացրին ուժեղացված ծառայություն։ Հրահանգավորումից հետո ճանապարհային ոստիկաններն անցան ծառայության, որը ղեկավարում էր ոստիկանության պետի տեղակալ Կամո Ցուցուլյանը։ Մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններից պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 8 ավտոմեքենա։
Հայտնաբերվեցին հետախուզման մեջ գտնվող՝ 5, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 12, համարանիշերը ոչ սահմանված տեղում փակցված՝ 4 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվեց ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 4, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 4 վարորդ։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։ Վարորդներին հորդորում ենք խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։